Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ցավ

Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ:

Պատճառները

ԿՔՑՀ համարվում է 3 ամսից ավելի տևող կոնքի շրջանի տարբեր ինտենսիվության ցավը՝ հաճախացած, ցավոտ միզարձակմամբ, սեռական ոլորտի խնդիրներով: Բացակայում է որևէ ինֆեկցիոն գործընթաց:

Իրական պատճառները դեռևս պարզված չեն, սակայն ենթադրվում է, որ այստեղ դեր են խաղում օրգանիզմի տարբեր համակարգերի կողմից խանգարումները.

  • իմունային,
  • նյարդային,
  • ներզատական։

Պաթոգենեզ

Ախտաբանությանը կարող են նպաստել հետևյալ գործոնները.

  • կենտրոնական սենսիբիլիզացիա,
  • սենսոր (զգացողական) ուղիների գործունեության խանգարում՝ վայրէջ տիպի,
  • ներզատական ազդեցություն,
  • հոգեբանական ազդեցություն,
  • գենետիկ խնդիր,
  • միոֆասցիալ լավածության ազդեցություն։

Շագանակագեղձի բորբոքումների դասակարգումը.
 

  • սուր կամ քրոնիկ ախտաբանություն՝ բակտերիալ բնույթի, հիմքում ուրոպաթոգեն վարակն է․ այս տիպի պրոստատիտը հեշտ է ենթարկվում անտիբակտերիալ բուժման,
  • ոչ բակտերիալ բնույթի բորբոքում, քրոնիկ ախտաբանություն (3 տիպ). բարորակ վիճակ է, արտահայտվում է քրոնիկ նոպայաձև ցավերով, որոնք շարունակվում են 3 ամսից ավելի,
  • բորբոքային խնդիր՝ առանց ուղեկցող ախտանշանների (4 տիպ):

Տղամարդկանց քրոնիկ կոնքային ցավերի և քրոնիկ պրոստատիտի համախտանիշի պատճառները դեռևս պարզված չեն:

Ախտորոշում

Անամնեզ, զննում և հետազոտություններ.
   

  • ՈՒՁՀ,
  • ուրետրոգրաֆիա՝ ռետրոգրադ տիպի,
  • ՄՌՏ,
  • կենսաբանական նմուշի հետազոտություն՝ վարակը ժխտելու նպատակով,
  • ցիստոսկոպիա,
  • դոպլերոգրաֆիա,
  • ուրոֆլոումետրիա։

Այս հետազոտություններն օգնում են գնահատել կոնքի օրգանների վիճակը, հայտնաբերել ուղեկցող ախտաբանությունները:

Բուժումը

Կոնքի շրջանի քրոնիկ ցավի թերապիան տղամարդկանց մոտ հիմնականում կոնսերվատիվ է: Զուգակցվում են դեղորայքը, ֆիզիոթերապիան և հոգեթերապիան:

Դեղորայքից օգտագործվում են տարբեր զուգակցումներ հետևյալ խմբերից.
   

  • հակաբիոտիկներ,
  • հորմոններ,
  • հակասնկային պատրաստուկներ,
  • ալֆա-ադրենոբլոկատորներ,
  • ոչ ստերոիդ հակաբրբոքիչներ,
  • անգիոպրոտեկտորներ,
  • հակաօքսիդանտներ,
  • դեզագրեգատներ,
  • միոռելաքսանտներ,
  • վիտամիններ,
  • նեյրոպրոտեկտորներ։

Եթե բուժող բժիշկը, ի վերջո, դիմում է վիրահատական միջամտության, ապա իրականացվում են.

  • պրոստատի տրանսուրետրալ տիպի ռեզեկցիա,
  • ռադիկալ պրոստատէկտոմիա։

Կանխարգելում

  • Հետևել առողջ ապրելակերպի։
  • Վարել կանոնավոր սեռական կյանք, խուսափել պատահական կապերից։
  • Ախտաբանական խնդիրների դեպքում ժամանակին դիմել բժշկի։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ